Համերգի վայրը

Համերգ՝ նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և  պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակին։

Օր և ժամ`  19:00, 9 դեկտեմբերի, 2018
Նվագախում`  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Համերգասրահ`  Արամ Խաչատրյան համերգասր
Հասցե`  Մաշտոցի պողոտա 46, Երևան
Հովանավոր՝ ՀԲԸՄ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, հիմնադրված 92 տարի առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Ադամյանի կողմից, հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի առաջատար կոլեկտիվը: Նոր հազարամյակ մուտք գործելով Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ` Ֆիլհարմոնիկի գործունեությունը միտված է բարձրացնելու տեղի ունկնդրի մշակութային և երաժշտական պատրաստվածությունը` կանոնավոր կերպով հանդես գալով դասական սիմֆոնիկ և օպերային, ինչպես նաև ժամանակակից և ազգային երաժշտության համերգներով:
Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մտադիր է իր ծրագրերում ներգրավել նոր գործեր, որոնք կարող են հետաքրքրել ինչպես հավատարիմ ունկնդիրներին և երաժշտության գիտակներին, այնպես էլ երիտասարդներին և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին: ՀԱՖՆ-ը նաև Հայաստանի յուրահատուկ դեսպանն է և հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում: Հայ և օտարազգի ականավոր մենակատարների մասնակցութամբ` նվագախումբը Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և այլ անվանի հայ կոմպոզիտորների գործերի լավագույն ներկայացնողն է:
Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը): Ավելի մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք այցելել Նվագախմբի պաշտոնական էջը։