Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 70ամյակին նվիրված համերգ

24.10.2018

ՀՀ ԱԳ նախարարութունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ, կազմակերպում է համերգ՝ նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակին և Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։ Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժ․ 19։00, Արամ Խաչատրյան համերգասրահում։

Համերգը իրականացվում է #ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միության) հովանավորությամբ։

Տոմսերը հասանելի են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոմսարկղում։ +37411 54 57 42
 

Print Friendly, PDF & Email