Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ: Երևանում կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը

06.12.2018

Ս.թ. դեկտեմբերի 9-ից 11-ը Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերին։  Ֆորումը կազմակերպվում է ՀՀ ԱԳ նախարարության կողմից, ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի հետ համագործակցությամբ։ Ֆորումի լուսաբանման հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Print Friendly, PDF & Email