Երևանում մեկնարկեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի աշխատանքները

10.12.2018

Դեկտեմբերի 10-ին Երևանում մեկնարկեցին կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերին նվիրված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի աշխատանքները։  Ֆորումը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի հետ համագործակցությամբ։

Ֆորումին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ով նաև վարեց Բարձրաստիճան հատվածը:

Ելույթներով հանդես եկան նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ադամա Դիենգը, ՄԱԿ-ի փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող Ֆերնան դե Վարենը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի զեկուցող Կիրիակոս Կիրիակու-Հաջիյիանին, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Անրի Տերիոն և Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) նախագահող Մո Բլիկերը:

Print Friendly, PDF & Email