Զեկուցողներ

Ֆորումի բացում: Բարձրաստիճան հատված

Dunja Mijatović, Council of Europe Commissioner for Human Rights
Դունյա Միյատովիչ
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար

Դունյա Միյատովիչը Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընտրվել է որպես Մարդու իրավունքների հանձնակատար 2018 թ. հունվարի 25-ին և սկսել պաշտոնավարել՝ 2018 թ. ապրիլի 1-ից: Նա չորրորդ հանձնակատարն է՝ հաջորդելով Նիլ Մույժնիեկսին (2012-2018), Թոմաս Համմարբերգին (2006-2012) և Ալվարո Ժիլ-Ռոբլեսին (1999-2006):
Նա Բոսնիա և Հերցեգովինայից է, և վերջին երկու տասնամյակներում գործունեություն է ծավալել՝ ողղված մարդու իրավունքների խթամանը և պաշտպանությանը, այդպիսով միջազգային մոնիթորինգի ոլորտում ձեռք բերելով համապարփակ գիտելիքներ՝ հատկապես խոսքի ազատության ոլորտում:
Մինչ Մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնը զբաղեցնելը նա եղել է Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ (2010-2017), Բոսնիա և Հերցեգովինայի Կապի կարգավորման գործակալության Հեռարձակման գծով տնօրեն (2001-2010), Կարգավորող գործակալությունների եվրոպական պլատֆորմի նախագահ (2007-2010) և Եվրոպայի Խորհրդի Ճգնաժամային ժամանակաշրջանում խտրականության և տեղեկատվության հարցերով մասնագետների խմբի ղեկավար (2005-2007):
Դունյա Միյատովիչը պարբերաբար դասախոսություններ է կադացել ազգային և միջազգային հարթակներում և արժանացել մարդու իրավունքների ոլորտում մի շարք մրցանակների: Նա նաև ակտիվորեն աջակցում է ՀԿ-ների գործունեությունը՝ մարդու իրավունքների կրթության և ապաստանի հարցերում:

Զոհրաբ Մնացականյան
Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

2018 թ. մայիսի 12-ից Զոհրաբ Մնացականյանը զբաղեցնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
1990 թ․ նա ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն, այնուհետև 1991 թ․` Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում: Հայաստանի ԱԳՆ-ում աշխատում է 1991 թվականից` զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Եվրոպայի վարչության պետ (1998-1999 թթ.), ԱԳ նախարարի տեղակալ (2011-2014 թթ․):
1993-1997 թթ. աշխատել է Լոնդոնում և Վատիկանում ՀՀ դեսպանություններում որպես երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար: 2002-2008 թթ. Զոհրաբ Մնացականյանը եղել է Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այնուհետև՝ 2008-2011 թթ․ Զոհրաբ Մնացականյանը եղել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, իսկ 2014-2018 թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
1997 թ․ Զոհրաբ Մնացականյանն աշխատել է որպես ՀՀ վարչապետի օգնական, իսկ 1999-2002 թթ․ եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ։
Զոհրաբ Մնացականյանն ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ 2011 թ․ պարգևատրվել է ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալով։

Ադամա Դիենգ
Ադամա Դիենգ
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական

Ադամա Դիենգը սենեգալցի իրավաբան է, ով 2012 թ.-ի սեպտեմբերի 1-ին նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական։ Մինչ այս պաշտոնում նշանակվելը՝ 2001 թ.-ից, աշխատել է որպես ՄԱԿ-ի ԳՔ օգնական և Ռուանդայի հարցերով քրեական դատարանի քարտուղար։ 1990-2000 թթ. եղել է Ժնևում գործող Իրավաբանների միջազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը։ Պաշտոնավարման ընթացքում Ա․Դիենգը նշանակվել է Հայիթիի հարցերով ՄԱԿ-ի անկախ փորձագետ (1995-2000), իսկ 2003 թ.-ին նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մալավիում։ Նա իր անգնահատելի ավանդն է ունեցել Մարդու և ժողովուրդների իրավունքի աֆրիկյան դատարանի հիմնադրման, ինչպես նաև Աֆրիկայում կոռուպցիայի կանխարգելման և հաղթահարման կոնվենցիայի մշակման գործում։ Ադամա Դիենգը մի շարք ինստիտուտների խորհրդի անդամ է եղել, այդ թվում՝ Ժողովրդավարության և ընտրական օժանդակության միջազգային ինստիտուտի, Հումանիտար իրավունքի միջազգային ինստիտուտի, Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի և Աֆրիկյան առողջնորդության ֆորումի խորհրդի անդամ։
Ա․ Դիենգը Կարմիր խաչի միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։ Օրենքի գերակայության ամրապնդման և անպատժելիության դեմ պայքարում ունեցած իր ավանդի համար՝ նա նշանակվել է Վաշինգտոնում գործող Համաշխարհային արդարության ծրագրի պատվավոր նախագահ։

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, ԱՄՆ Վուսթերի պետական համալսարանի գիտական հարցերով ասոցացված փոխնախագաh
Հենրի Թերիո
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, ԱՄՆ Վորսթերի պետական համալսարանի գիտական հարցերով ասոցացված փոխնախագաh

Հենրի Թերիոն Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահն է և ԱՄՆ Վորսթերի պետական համալսարանի գիտական հարցերով ասոցացված փոխնախագահը` նույն համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում 19 տարվա աշխատանքային փորձով: Թերիոյի հետազոտական աշխատանքների հիմնական թեմաներն են` հատուցումները, զոհ-հանցագործ փոխհարաբերությունները, ժխտողականությունը, ոճրագործությունների կանխարգելումը և կանանց ու աղջիկների հանդեպ զանգվածային բռնությունները:
Նա դասախոսություններով է հանդես եկել տարբեր երկրներում, տպագրել բազմաթիվ հոդվածներ ամսագրերում, գրել է գրքերի առանձին գլուխներ/հատվածներ, խմբագրել է երկու գիրք, ինչպես նաև Սեմյուել Տոտենի հետ միասին համահեղինակել է «The UN Genocide Convention: A Primer» աշխատությունը (որը շուտով լույս կընծայվի Տորոնտոյի համալսարանի հրատարակչության կողմից): Նա «Genocide Studies International» ամսագրի հիմնադիր համախմբագիրն է, իսկ 2007-2012 թվականներին եղել է «Genocide Studies and Prevention» ամսագրի համախմբագիրը:
2007 թվականից Հենրի Թերիոն ղեկավարում է Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խումբը: 2015 թվականին նա համահեղինակել է խմբի կողմից հրատարակված «Կարգավորում արդարությամբ» զեկույցը: Մանրամասն տեղեկությունների համար տես` Թերիոյի ինքնակենսագրականը Տոտտենի «Totten's Advancing Genocide Studies: Personal Accounts and Insights from Scholars in the Field» աշխատությունում (2015):

Ֆերնան դը Վարեն
Ֆերնան դը Վարեն
Փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Դոկտոր Ֆերնան դը Վարենը Պրետորիայի համալսարանի (Հարավային Աֆրիկա) իրավաբանության ֆակուլտետի  պրոֆեսոր է, Գոլվեյի Ազգային Համալսարանի (Իռլանդիա) և Հոնկոնգի համալսարանի (Չինաստան) իրավաբանության ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր։ Դը Վարենը Փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողն է։ Ճանաչում է ստացել որպես փոքրամասնությունների իրավունքների հարցերով աշխարհի առաջատար մասնագետներից մեկը, մասնավորապես՝ փոքրամասնությունների լեզուներին վերաբերող հարցերում։ Նա աշխատել և գիտական աշխատանքներ է հրապարակել միջազգային իրավունքի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են էթնիկ հակամարտությունների կանխարգելումը, միգրանտների իրավունքները, էթնիկ խմբերի միջև հարաբերությունները, մարդու իրավունքներն ու դեմոկրատական պետությունները, ինչպես նաև  ֆեդերալիզմի և ինքնավարության այլ ձևերի կիրառման հիմնախնդիրները։ Դոկտոր դը Վարենի գիտական գործունեությունը ներառում է ավելի քան 200 հրապարակում՝ 30 լեզուներով։ Որպես իր աշխատանքի ու ձեռքբերումների արժևորում՝ դե Վարենը պարգևատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում՝ 2004 թվականի Linguapax մրցանակ, (Բարսելոն, Իսպանիա), Լեհաստանի Հանրապետության ասպետական շքանշան, «Tip O’Neill» խաղաղության կրթաթոշակ (Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա)։ Նա նաև առաջադրվել է Մարդու իրավունքների «Gwangju» մրցանակի (Գվանջու, Հարավային Կորեա)։

Մո Բլիքեր
Մո Բլիքեր
Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) նախագահող

Մո Բլիքերը ղեկավարում է Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) պլատֆորմը դրա ստեղծումից՝ 2013 թվականից ի վեր: Հանդիսանում է Շվեյցարիայի Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի (որտեղ նա 2003 թվականից վեր զբաղեցրել է տարբեր պաշտոններ) Անցյալի հիմնախնդիրների և ոճրագործությունների կանխարգելման հարցերով հատուկ բանագնացը: Տիկին Բլիքերը զբաղվել է անցումային շրջանի քաղաքական բազմաթիվ գործընթացներով՝ տարբեր տարածաշրջաններում (Կենտրոնական Ամերիկա, Կոլումբիա, Բալկաններ, Հարավային, Հարավարևելյան և կենտրոնական Ասիա, ինչպես նաև Աֆրիկայի տարբեր երկրներ): Ներկայումս աշխատում է Կոլումբիայում որպես Ազգային ազատագրման բանակի (ELN) և Կոլումբիայի կառավարության միջև խաղաղության գործընթացի և FARC-ի և Կոլումբիայի կառավարության միջև խաղաղության համաձայնագրի իրականացման հարցերով հատուկ բանագնաց: Հանդիսացել է նաև Բանգսամորոյի խաղաղության համաձայնագրի հարցերով Անցումային արդարադատության և հաշտեցման հանձնաժողովի (TJRC) նախագահ (Ֆիլիպիններ, 2014 թ. ի վեր): Մո Բլիքերն ունի գիտական աստիճաններ մարդաբանության, կրոնական գիտությունների, լրագրության և սոցիալական հաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև զարգացման հետազոտությունների գծով մագիստրոսի դիպլոմ՝ Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտում:

Կիրիակոս Կիրիակու-Հաջիյանի
Կիրիակոս Կիրիակու-Հաջիյիանի
ԵԱՀԿ Խորհրդարանական վերաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով գլխավոր կոմիտեի զեկուցող

Դոկտոր Կիրիակոս Կիրիակու-Հաջիյիանին 2016 թ. ընտրվել է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով գլխավոր կոմիտեի զեկուցող Թբիլիսիում կայացած տարեկան նիստի ընթացքում։  Նա նույն պաշտոնում վերընտրվել է 2017  և 2018 թվականներին՝ համապատասխանաբար Մինսկում և Բեռլինում կայացած տարեկան նիստերի ընթացքում: Որպես զեկուցող նա հեղինակել է կոմիտեի՝ 2017 / 2018 թվականների զեկույցը և բանաձև։ Մինչ այդ նա հեղինակել է «Զինված հակամարտությունների ընթացքում անհայտ կորածների մասին» բանաձևը։
2006 թվականից ի վեր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամ է և զբաղեցնում է Կրթական և մշակութային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Միևնույն ժամանակ Փախստականների, անկլավներում բնակվողների, կորածների, անբարենպաստ ազդեցության տակ գտնվող անձանց հարցերով հանձնաժողովի անդամ է:
Նա Շտուտգարտի համալսարանում ուսանել է Մեխանիկական ինժեներիա, տնտեսագիտություն և քաղաքագիտություն։ Տյուբինգենի համալսարանում ստացել է քաղաքագիտական գիտությունների թեկնածուի (PhD) գիտական կոչում՝ պաշտպանելով «Եվրոպական ինտեգրացիան՝ որպես կիպրական հիմնախնդրի լուծման կատալիզատոր» թեմայով ատենախոսությունը։

Պլենար նիստ` նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70 ամյակներին

Սարա Լի Ուիթսոն
Սարա Լի Ուիթսոն
Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի գործադիր տնօրեն

Սարա Լի Ուիթսոնը Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի գործադիր տնօրենն է, ում վերահսկողության տակ են գտնվում 19 երկրներում գործող ենթաբաժինները՝ 10 երկրներում տեղակայված անձնակազմով: Ղեկավարել է տասնյակ փաստաբանական և գնահատման առաքելություններ ողջ տարածաշրջանում՝ կենտրոնանալով զինված հակամարտությունների, հաշվետվողականության, իրավական բարեփոխումների, միգրանտ աշխատողների և քաղաքական իրավունքների հարցերի վրա: Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների խնդիրների թեմայով լայնորեն տպագրվել է միջազգային և տեղական մամուլում, այդ թվում՝ «The New York Times»-ում, «Foreign Policy»-ում և «The Los Angeles Times»-ում: Հաճախ հարցազրույցներ է տվել «Al-Jazeera»-ում, «BBC»-ում, «NPR»-ում և «CNN»-ում: Նախքան «Human Rights Watch»-ին միանալը աշխատել է Նյու Յորքում «Goldman, Sachs & Co.» և «Cleary, Gottlieb, Steen & Hamilton» ընկերություններում: Ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը (Բերքլի) և Հարվարդի Իրավունքի դպրոցը: Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է: Տիրապետում է հայերենին և արաբերենին:

Ուիլյամ Շաբաս
Ուիլյամ Շաբաս
Միջազգային իրավունքի պրոֆեսոր, Լոնդոնի Միդլսեքս համալսարան

Ուիլյամ Շաբասը Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր է, ինչպես նաև Լեյդենի համալսարանի միջազգային հումանիտար իրավունքի ու մարդու իրավունքների պրոֆեսոր, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Փարիզ, Sciences Po) պատվավոր հրավիրյալ պրոֆեսոր և Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի պատվավոր նախագահող։
Պրոֆեսոր Շաբասը ստացել է պատմության բակալավրի և մագիստրոսի աստիճաններ Տորոնտոյի համալսարանում, ինչպես նաև իրավունքի բակալավրի, մագիստրոսի և դոկտորի աստիճաններ Մոնրեալի համալսարանում: Նա ունի նաև պատվավոր դոկտորի մի շարք կոչումներ: Պրոֆեսոր Շաբասը քսանից ավելի գրքերի հեղինակ է, որոնք, վերաբերում են մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի ոլորտներին: Պրոֆեսոր Շաբասը մշակել է մահապատժի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2015 թ. զեկույցների նախագծերը:
2006 թ. պրոֆեսոր Շաբասը դարձել է Կանադայի պատվո շքանշանի շքանշանակիր, իսկ 2007 թ. ընտրվել Իռլանդական թագավորական ակադեմիայի անդամ:

Ջոն Յանգ
Ջոն Յանգ
Կանադայի Մարդու իրավունքների Թանգարանի նախագահ

Ջոն Յանգը 2015 թ. օգոստոսից Կանադայի Մարդու իրավունքների Թանգարանի (ՄԻԿԹ) նախագահն է ու Գլխավոր տնօրենը: Այս նոր ազգային թանգարանը, որը սկսել է գործել 2014 թ.-ից, միջազգային հեղինակություն է ձեռք բերել դիզայնի, ճարտարապետության, մատչելիության և մարդու իրավունքների հարցերի շուրջ քննարկում-հանդիպումների շնորհիվ: Ջ. Յանգի ղեկավարության օրոք ՄԻԿԹ-ը դարձել է մարդու իրավունքների կրթության համաշխարհային առաջատարը: Ջ.Յանգը հետամուտ է լինում ստեղծելու մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի գիտելիքներ փոխանակել՝ ընդլայնելու կանադացիների և աշխարհի տարբեր վայրերից այցելուների հավաքական հիշողությունը:
Մինչև ՄԻԿԹ-ում իր պաշտոնի ստանձնելը, դոկտոր Յանգը եղել է «Northern British Columbia» համալսարանի դոցենտ, որտեղ առաջընթաց է գրանցել իր մանկավարժական և կառավարման ունակություններում: Վերոնշյալ համալսարանում աշխատելու ժամանակաշրջանում դոկտոր Յանգը եղել է Արվեստների, Սոցիալական և Առողջապահական Գիտությունների Քոլեջի դեկան, ժամանակավոր ռեկտոր և կրթական հարցերով պրոռեկտոր:
ՄԻԿԹ-ի կողմից ճանաչված իր դասավանդման հմտությունների համար՝ հրավիրյալ դասախոս է եղել ԱՄՆ-ում և Ճապոնիայում, ապրել և աշխատել է Գերմանիայում և Ռուսաստանում: Նա աշխատել է Կանադական խորհրդարանական կենտրոնում, եղել է Կանադայի Հեռահաղորդակցման ընկերության տնօրենների խորհրդի և ՄԻԿԹ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Իռեն Վիկտորիա Մասիմինո
Իռեն Վիկտորիա Մասիմինո
Բուենոս Այրես նահանգի Բարձր քրեական դատարանի զեկուցող, Արգենտինա

Իռեն Վիկտորիա Մասիմինոն մարդու իրավունքների հարցերով արգենտինացի իրավապաշտպան է: Բուենոս Այրեսի Քրեական Դատարանի զեկուցողն է, ունի ԱՄՆ Ինդիանայի համալսարանի  Ռոբերտ ՄքԿինիի Իրավունքի Դպրոցի իրավունքի մագիստրոսի աստիճան, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Լոնդոնի համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների դպրոցի մարդու իրավունքների ապահովման հարցերով արվեստներիմագիստրոսի աստիճան: Ներկայումս Ի. Մասիմինոն Բուենոս Այրեսի Իրավունքի դպրոցի գիտությունների դոկտորի աստիճանի համար անցնում է պարտադիր դասընթացներ:
Ներկայումս նա Արգենտիանայի Tres de Febrero Պետական համալսարանի Միջազգային կրթության ֆակուլտետի Լատինամերիկյան բաժնի մարդու իրավունքների հարցերով ավագ պրոֆեսորն է: Ցեղասպանության կանխարգելման հավաստագրված ծրագրով դաասավանդում է ցեղասպանության կանխարգելում և իրավունք ԱՄՆ Ստոքթոնի համալսարանում:
Ի. Մասիմինոն Արգենտինայի մի շարք համալսարաններում դասավանդել է քրեաբանություն, պենոլոգիա և մարդու իրավունքների ոլորտին առնչվող միջազգային իրավունք: Աշխատել և դասավանադել է Կոլումբիայում, Արգենտինայում, Չիլիում, Գվատեմալայում, Իրաքում և Բանգլադեշում հակամարտությունների, մարդու իրավունքների խախտումների, արդարադատության գործընթացների և միջազգային հանցագործությունների ոլորտներում՝ մասնավորապես կենտրոնանալով արտաքին միջամտության և ցեղասպանության խնդիրների վրա: Վերոնշյալ թեմաներով հոդվածներ է տպագրել և դասախոսություններ է կարդացել Արգենտինայի և արտասահմանյան մի շարք համալսարաններում և հաստատություններում:
Իռեն Վիկտորիա Մասիմինոն մասնակցել և հիմնել է ցեղասպանության կանխարգելման և միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության վերաբերյալ մի շարք ծրագրեր: Նա «Իրավաբանների ամերիկյան ասոցիացիայի», «Իրավաբանական կրթության համընդհանուր ալյանսի» , «Քրեական մտածողություն» արգենտինյան ոչ-կառավարական կազմակերպության  անդամ է: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի բանաձևերի կոմիտեի անդամ է, իսկ 2015-2017 թթ. եղել է վերոնշյալ կազմակերպության համանախագահ-գանձապետ: Ներկայումս Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի Բանաձևերի կոմիտեի անդամ է:

Մելանի Օ'Բրայան
Մելանի Օ'Բրայան
Արևմտյան Ավստրալիայի համալսարանի միջազգային իրավունքի ավագ դասախոս

Դոկտոր Մելանի Օ'Բրայանն Արևմտյան Ավստրալիայի համալսարանում միջազգային իրավունքի ավագ դասախոս է: Դասավանդում է միջազգային մարդասիրական, միջազգային հանրային իրավունք, և դասախոսություններ է կարդում հետազոտական կենտրոններում: Նրա ուսումնասիրությունների կենտրոնում են մարդու իրավունքների և ցեղասպանության գործընթացի միջև կապը, և խաղաղապահների կողմից սեռական շահագործման երևույթը:
Մ. Օ՛Բրայանը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS) 2-րդ փոխնախագահն է և 2017 թ. Քվինսլենդի համալսարանում կայացած «IAGS» համաժողովի կազմակերպիչներից մեկը: Նա «The International Journal of Human Rights» and «Human Rights Review»-ի խմբագրական խորհուրդների անդամ է, ինչպես նաև Ավստրալիայի Կարմիր խաչի Արևմտյան Ավստրալիայի Միջազգային մարդասիրական իրավունքի կոմիտեի հատուկ խորհրդական:
Մ. Օ՛Բրայանը ճանաչված իրավաբան է, ով նախկինում աշխատել է Ավստրալիայի մի շարք համալսարաններում. Սամոայի մարդու իրավունքների ազգային ինստիտուտում և Միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակի իրավաբանական խորհրդատվական բաժնում: «Խաղաղապահների քրեականացում. Սեռական շահագործման դեմ ուղղված ազգային մոտեցումների արդիականացում» (2018, Palgrave) աշխատության հեղինակն է: Մ. Օ՛Բրայանի թվիթերն է` @DrMelOB:
 

Andrea Bartoli
Անդրեա Բարտոլի
Սեթոն Հոլլ համալսարանի Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան

Պրոֆեսոր Անդրեա Բարտոլին Սեթոն Հոլլ համալսարանի Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցի դեկանն է: Նրա աշխատանքի հիմնական ուղղվածությունը խաղաղարարությունն է ու ցեղասպանության կանխարգելումը: Դոկտոր Բարտոլին, որպես «Sant’Egidio» համայնքի անդամ, ներգրավված է եղել հակամարտությունների կարգավորման գործում. ՄԱԿ-ում հանդես է եկել որպես համայնքի ներկայացուցիչ: Նախկինում եղել է Ջորջ Մեյսոն համալսարանի Հակամարտությունների վերլուծության և հանգուցալուծման դպրոցի դեկան: Եղել է Կոլումբիա համալսարանի Միջազգային հակամարտությունների կարգավորման կենտրոնի և Ցեղասպանության կանխարգելման գործում կառավարությունների ներգրավման ծրագրի հիմնադիր տնօրենը: Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության ղեկավար խմբի (GAAMAC) անդամ է: Իր հրատարակությունների շարքում են՝ «Բանակցելով խաղաղություն. հասարակական կազմակերպությունների դերը» (2013 թ.), համախմբագրել է «Խաղաղություն. պրակտիկայից դեպի տեսություն» գիրքը (2011 թ.), «Ձգտում դեպի հակամարտությունը» (2013 թ.) գրքի համահեղինակ է: Բնակվում է Նյու Յորքում:

Առաջին թեմատիկ քննարկում՝ Թանգարանները և ցեղասպանությունը. ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը և այդ միջոցով կանխարգելման գործընթացին նպաստումը։

Assumpta Mugiraneza, Directory of the Iriba Centre in Kigali, Rwanda
Ասումպտա Մուգիրանեզ
«ԻՐԻԲԱ» կենտրոնի տնօրեն, Ռուանդա

Ասումպտա Մուգիրանեզան Ռուանդայի «ԻՐԻԲԱ» մուլտիմեդիա ժառանգության կենտրոնի հիմնադիրն ու տնօրենն է: Նա դասախոս, սոցիալ-հոգեբան և քաղաքագետ է: 20 տարի շարունակ զբաղվում է ծայրահեղ բռնության և ցեղասպանության հարցերով՝ հատկապես ուշադրություն դարձնելով լեզվի և հաղորդակցման դերին, օրինակ, համեմատելով նացիստական Գերմանիայի և Հուտու վարչակարգի հռետորաբանությունը: Գրել է մի քանի գրքերի գլուխներ և ակադեմիական հոդվածներ այս թեմայով: Դասավանդում է ցեղասպանության պատմություն և կանխարգելում:

Օֆելյա Լեոն
Օֆելյա Լեոն
Պետական հանցագործությունների զոհերի հիշատակի հուշահամալիրների միգազգային կոմիտեի (ICMEMO) նախագահ

Օֆելյա Լեոնն արվեստի պատմաբան է: ԱՄՆ-ի Քինի համալսարանի շրջանավարտ: Կազմակերպել է արվեստի գործերի ցուցահանդեսներ Նյու Յորքի, Լոս Անջելեսի, ինչպես նաև եվրոպական քաղաքների՝ Դուբլինի, Բեռլինի, Լոնդոնի, Փարիզի և Բրյուսելի թանգարաններում և պատկերասրահներում: Հանդիսանում է A.R.T.E. կազմակերպության հիմանդիրը և տնօրենը. կազմակերպություն, որն արվեստի և կրթության միջոցով նպաստում է հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Ներկայումս Պետական հանցագործությունների զոհերի հիշատակի հուշահամալիրների միգազգային կոմիտեի (ICMEMO) նախագահն է, որը Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամներից է: Մինչ այդ եղել է նույն կոմիտեի գանձապահը: Վերը նշված Միջազգային կոմիտեի ապագայի վերաբերյալ հարցերով աշխատանքային խմբի անդամ է:

Պյոտր Չիվինսկի
Պյոտր Մ. Ա. Չիվինսկի
Աուսշվից-Բիրկենաու պետական թանգարանի տնօրեն

Պյոտր Մ. Ա. Չիվինսկին ծնվել է 1972 թ. ապրիլի 16-ին Վարշավայում: Միջնադարի պատմության մասնագետ է: 2006 թվականից հանդիսանում է Աուսշվից-Բիրկենաու պետական թանգարանի տնօրենը: Հիմնադրման պահից՝ 2009 թվականից ի վեր, Աուսշվից-Բիրկենաու հիմնադրամի նախագահն է և համահիմնադիրը: Աուսշվիցի Միջազգային Խորհրդի անդամ է: 2000-2006 թթ. եղել է վերը նշված Խորհրդի քարտուղարը: 1996-2000 թթ. եղել է Վարշավայի կաթոլիկ մտավորականության ակումբի փոխնախագահը, որից հետո, մինչև 2010 թ. նախագահել է այն: Հիշատակմանը նվիրված բազմաթիվ մարմինների անդամ է, այդ թվում՝ Գերմանիայի «Maximilian-Kolbe-Werk» հիմնադրամի խորհուրդ; Ֆրանսիայի «Maison d'Izieu» հուշահամալիրի խորհուրդ; Մոսկվայի «Memorial» կազմակերպություն: 2017 թվականից Վարշավայի Հրեաների պատմության ինստիտուտի ծրագրերիխորհրդի նախագահն է: Միջնադարյան պատմության, Հոլոքոստի ու Հուշահամալիրների վերաբերյալ բազմաթիվ պատմական գրքերի և հոդվածների հեղինակ է:

Մոֆիդուլ Հոք
Մոֆիդուլ Հոք
Բանգլադեշի Ազատագրական պատերազմի թանգարանի հիմնադիր-հոգաբարձու

Մոֆիդուլ Հոքն ավարտել է Դաքքայի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետը, ստացել է մագիստրոսի աստիճան: Հայտնի է, որպես գրող և սոցիալական ակտիվիստ: Տասնյակից ավելի սոցիալ-մշակութային հետազոտությունների և պատմական գրքերի հեղինակ է: Արժանացել է «Ekushey Padak» ազգային պարգևի և Բանգլադեշի արվեստի ակադեմիայի մրցանակի՝ գրականության բնագավառում: Ազատագրական պատերազմի թանգարանի հիմնադիր-հոգաբարձուն է, որը 1996 թվականին հիմնադրված ժողովրդական կազմակերպություն է: Ղեկավարում է թանգարանի Բանավոր պատմության նախագիծը, որի շնորհիվ հաջողվել է կուտակել ավելի քան 50,000 ականատեսների պատմական վկայություններ: Ներգրավված է ցեղասպանության ոլորտում արդարության վերականգնման խթանման և հասարակությունում խաղաղության և հանդուրժողականության հայեցակարգի մշակման գործում: Որպես Ցեղասպանության ուսումնասիրության և արդարադատության կենտրոնի տնօրեն, բարձրաձայնում է խնդիրն ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակում: 2017 թ. մայիսի 19-21-ը Դաքքայում անցկացված Բանգլադեշի Ցեղասպանության և արդարադատության 5-րդ միջազգային կոնֆերանսի գլխավոր կազմակերպիչն է: Վերջերս իրականացրել է ուսումնասիրություն՝ նվիրված ռոհինջա ազգության ցեղասպանության զոհերի ցուցմունքների հավաքագրմանը և դրանց վերլուծությանը՝ միջազգային հանցագործությունների տեսանկյունից:

Հարություն Մարության
Հարություն Մարության
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն

Հարություն Մարությանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենն է, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժնի գլխավոր գիտաշխատող, ԵՊՀ հրավիրյալ դասախոս (1991-2013 թթ․)։ Նա ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը (1978 թ․) և ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան (1983 թ․), որտեղ և 1984 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ Պատմական գիտությունների դոկտոր է (2007 թ․, Երևան)։
Հ. Մարությանի հետազոտությունների բնագավառն ընդգրկում է Հայոց ցեղասպանության հիշողության, ազգային ինքնության ձևափոխման, ազգային շարժումների, պատկերագրության, ավանդական հայ մշակույթի, աղքատության խնդիրները։
Հ. Մարությանը հեղինակ է երեք մենագրությունների (այդ թվում՝ «Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում. տեսական հարցադրումներ» (Երևան, 2006), «Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» (Երևան, 2009, հայերեն և անգլերեն), համահեղինակ է հինգ կոլեկտիվ մենագրությունների, հեղինակել է ավելի քան հարյուր գիտական հոդվածներ և հրապարակումներ։
Հ. Մարությանը Այրեքս (ԱՄՆ Միչիգանի համալսարան, 1998), Ֆուլբրայթ (ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, 2003-2004), ԴԱԱԴ (Բեռլին, Հումբոլդի համալսարան, 2013) գիտահետազոտական ծրագրերի շրջանավարտ է, 2009-2010 թթ. հետազոտություններ է իրականացրել Վաշինգտոնի հոլոքոստի հուշային թանգարանում «Հիշողության վրա հենված քաղաքականություն. հայոց և հրեից փորձառության համեմատական ուսումնասիրություն» թեմայով։
2012 թ. Հ. Մարությանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թ. «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակին»՝ Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության և Ղարաբաղյան շարժման միջև եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար։

Հանս-Քրիստիան Յաշ
Հանս-Քրիստիան Յաշ
Վանզեեի կոնֆերանսի հուշահամալիրի և կրթական կենտրոնի տնօրեն

Դոկտոր Հանս-Քրիստիան Յաշն իրավաբան է և իրավունքի պատմաբան: Բեռլինի Հումբոլդտի համալսարանի իրավունքի պատմության դոկտոր է: 2014 թ. մայիսին նշանակվել է Վանզեեի /Wannsee/ կոնֆերանսի հուշահամալիրի և կրթական կենտրոնի տնօրենի պաշտոնում, որին նախորդել է 2012 թ. հրատարակված իր հեղինակավոր աշխատությունը նացիստական պետքարտուղար Վիլհելմ Ստուկարտի մասին, ով Վանզեեի կոնֆերանսի ժամանակ ներկայացնում էր Ներքին գործերի կայսերական նախարարությունը: Նացիստական Գերմանիայում իրավագիտության և պետական կառավարման վերաբերյալ գիտական հետազոտություններին զուգահեռ և նախքան Վանզեեի հուշահամալիրի տնօրենի պաշտոնում նշանակվելն, աշխատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության հանրային կառավարման վարչությունում՝ ռադիկալ ծայրահեղականության ատելությամբ պայմանավորված հանցագործությունների և ահաբեկչության կանխարգելման դեմ պայքարի ոլորտում որպես իրավաբան /2012-2014 թթ./: 2007-2011 թթ. նշանակվել է բռնի ծայրահեղականության կանխարգելման ազգային փորձագետ՝ Եվրոպական Հանձնաժողովի Ներքին գործերի գլխավոր տնօրինության ահաբեկչության դեմ պայքարի բաժնում: 2016-2017 թթ. հանդիսացել է մի շարք գրքերի համահեղինակ, մասնավորապես Վանզեեի կոնֆերանսի մասնակիցների, Նյուրնբերգյան գործընթացին առնչվող օրենքների, Պետական կառավարման և Հոլոքոստի մասին: Վերջերս համահեղինակել է «Գերմանիայի արդարադատության համակարգի արձագանքը Հոլոքոստի հանցագործություններին 1945 թվականից հետո» գիրքը:

Քեմերոն Հադսոն
Քեմերոն Հադսոն
Գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիր թանգարան

Քեմերոն Հադսոնն ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիր թանգարանի ռազմավարության մշակման գլխավոր խորհրդականն է: Դրանից առաջ նա վեց տարի եղել է թանգարանի «Simon-Skjodt» ցեղասպանության կանխարգելման կենտրոնի տնօրենը, որից առաջ էլ՝ նույն կենտրոնի քաղաքականության մշակման տնօրենը: 2009-2011 թթ. աշխատել է ԱՄՆ Պետդեպարտամենտում` Սուդանում ԱՄՆ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի աշխատակազմի ղեկավար՝ Հարավային Սուդանի անկախության տարիներին: 2004-2009 թթ.-ին եղել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի աֆրիկյան երկրների հարցերով վարչության տնօրենը, որտեղ պատասխանատու է եղել Դարֆուրի ցեղասպանությանն ԱՄՆ վարչակազմի արձագանքի պատրաստման համար: Մինչ այդ նա աշխատել է նախկին Հարավսլավիայի Հանրապետությունում՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գրասենյակներում:

Երկրորդ թեմատիկ քննարկում՝ Ցեղասպանության և կանխարգելման վերաբերյալ կրթության ու արվեստի նոր մոտեցումներ

Էլիզա վոն Ջոյդեն-Ֆորգի
Էլիզա վոն Յոդեն-Ֆորգի
Հոլոքոստի և ցեղասպանագիտության պրոֆեսոր, Սթոքթն համալսարան

Պրոֆեսոր Էլիզա վոն Յոդեն-Ֆորգին Հոլոքոստի և ցեղասպանագիտության պրոֆեսոր է Նյու Ջերսիի Սթոքթն համալսարանում, որտեղ և հիմնել է Ցեղասպանության կանխարգելման առաջին ակադեմիական կրեդիտային ծրագիրը: Նախկինում զբաղեցրել է «Genocide Watch»-ի նախագահի և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահի պաշտոնները: Իր մագիստրոսական և դոկտորական կոչումներն ստացել է Փենսիլվանիայի համալսարանում՝ պատմության բնագավառում, իսկ բակալավրի աստիճանը՝ Կոլումբիայի համալսարանում: Բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերի շրջանակներում դասախոսում է Հոլոքոստի, համեմատական ցեղասպանագիտության, գենդերային, սեռական բռնության, պատերազմի, մարդու իրավունքների, իմպերիալիզմի և ցեղասպանության կանխարգելման թեմաներով, որոնց վերաբերյալ ունի բազմաթիվ տպագրված նյութեր: Ունի ցեղասպանության կանխարգելման ոլորտում աշխատանքի գործնական փորձ: Հանդես է եկել Օսվենցիմի Խաղաղության և հաշտեցման ինստիտուտի կողմից կազմակերպված Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի սեմինարներում, ինչպես նաև ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի կողմից կազմակերպված Զանգվածային հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ կրթական սեմինարներում: Քանիցս ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում այդ թվում և՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա հռչակման միջոցառմանը: Փենսիլվանիայի համալսարանի հրատարակչությունը շուտով կտպագրի ցեղասպանության կանխարգելման ու գենդերային հանցագործությունների թեմաներին նվիրված Էլիզա Ֆորգիի հեղինակած գիրքը:

Ալեքսանդր Հինթոն
Ալեքսանդր Հինթոն
Մարդաբանության վաստակավոր պրոֆեսոր, Ռաթգերսի համալսարանի Ցեղասպանության և մարդու իրավունքների ոսումնասիրության կենտրոնի ղեկավար

Ալեքսանդր Հինթոնը մարդաբանության վաստակավոր պրոֆեսոր է: Հանդիսանում է ԱՄՆ Ռաթգերսի համալսարանի Ցեղասպանության և մարդու իրավունքների ոսումնասիրության կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարը, Ցեղասպանության կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավարը: Հեղինակել կամ խմբագրել է տասնյակից ավելի գրքեր, որոնց թվում՝ վերջերս լույս տեսած «Մա՞րդ թե՞ հրեշ. Կարմիր կխմերների դահճի դատավարությունը» (Դյուկ, 2016) և «Արդարադատության դիմերեսը. անցումային դատավարությունները Կամբոջայում» (Օքսֆորդ, 2018): Ցեղասպանության ուսումնասիրման ոլորտում ունեցած ներդրման համար Ամերիկյան մարդաբանական ասոցիացիան Հինթոնին 2009 թ. արժանացրել է «Robert B. Textor and Family Prize» մրցանակին՝ ապագայի մարդաբանության ոլորտում գերազանցության համար: Նախկինում պրոֆեսոր Հինթոնը նաև հանդիսացել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ (2011-2013 թթ.), ինչպես նաև Պրինսթընի համալսարանի Առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի անդամ/հրավիրյալ դասախոս (2011-2013 թթ.): 2016 թ. Կարմիր կխմերների տրիբունալում հանդես է եկել փորձագիտական վկայությամբ:

Թելի Նեյթս
Թելի Նեյթս
Յոհանեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության կենտրոնի տնօրեն

Թելի Նեյթսը Յոհանեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության կենտրոնի հիմնադիրն ու տնօրենն է: Պատմաբան է. միջազգային մակարդակով հանդես է գալիս Հոլոքոստի կրթության, ցեղասպանության կանխարգելման, հաշտեցման և մարդու իրավունքների վերաբերյալ դասախոսություններով: Հանդես է եկել տարբեր խորհրդաժողովներում, այդ թվում՝ 2016 թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից: Զալցբուրգի Գլոբալ սեմինարի շրջանավարտ է: Հրատարակել է մեծ թվով հոդվածներ և իր ներդրումն է ունեցել տարբեր գրքերի գլուխների կազմման գործում, այդ թվում՝ «Աստված, հավատք և ինքնություն մոխիրից. Հոլոքոստը վերապրածների երեխաների և թոռների մտորումները» (2015) և «Ոգեկոչելով Հոլոքոստը կրթական շրջանակներում» (2018): Հարավաֆրիկյան Հանրապետության Մոնաշի համալսարանի Հասարակական գիտությունների դպրոցի գիտխորհրդի անդամ է: Ծնված լինելով Հոլոքոստը վերապրածների ընտանիքում՝ Թելիի հայրը և հորեղբայրը փրկվել են Օսկար Շինդլերի կողմից:

Ռեյչլ Քիլլիան
Ռեյչլ Քիլլիան
Բելֆաստի Քվինս համալսարանի իրավագիտության դասախոս

Ռեյչել Քիլլիանը Բելֆաստի Քվինս համալսարանի իրավագիտության դասախոս է: Հետազոտությունների հիմնական ուղղվածությունը միջազգային հանցագործություններին և մարդու իրավունքների մասսայական խախտումներին արձագանքման խնդիրներն են: Ներկայումս Կամբոջայում անցումային արդարադատության խնդիրների առնչությամբ երկու ծրագրերի հետազոտող է: Առաջինը` «Հակամարտությունից հետո մշակութային արժեքների և համայնքների վերականգնում» ծրագիրն ուսումնասիրում է «Չամ» էթնիկ խմբի մշակութային արժեքների ոչնչացումը «Կարմիր կխմերների» ռեժիմի օրոք: Երկրորդը՝ «Ո՞ւմ ձայներն են լսելի» ծրագիր, ուսումնասիրում է Կամբոջայի «մութ զբոսաշրջության» վայրերում զոհի կարգավիճակի դրսևորումները: Ռեյչելը նաև հետաքրքրված է բնապահպանական վնասների և սեռական բնույթի ու գենդերային հողի վրա բռնություններին արձագանքի հարցերով, հատկապես, թե ինչպես է միջազգային քրեական իրավունքը կարգավորում բռնության հենց այս ձևերի հետ կապված հարցերը: Իր «Զոհեր, վայրագություն և արդարություն. դասեր Կամբոջայից» գիրքը տպագրվել է «Ռուտլեջ» հրատարակչության կողմից 2018թ. հուլիսին:

Բյորն Կրոնդորֆեր
Բյորն Կրոնդորֆեր
Հյուսիսային Արիզոնայի համալսարանի Մարտին-Սպրինգեր ինստիտուտի տնօրեն

Բյորն Կրոնդորֆերը Հյուսիսային Արիզոնայի համալսարանի Մարտին-Սպրինգեր ինստիտուտի տնօրենն է. հանդիսանում է Համեմատական մշակութային ուսումնասիրությունների ամբիոնի կրոնագիտության լիազորված պրոֆեսոր: Մասնագիտացած է կրոնի, գենդերի և մշակույթի, Հոլոքոստի և հաշտեցման հետազոտությունների ոլորտներում: Հրատարակությունները ներառում են «Հաշտեցում գլոբալ կոնտեքստում» (2018), «Տղամարդկանց խոստովանություններ. ինտիմ բացահայտումներ և կրոնական պատկերացում» (2010), «Տղամարդիկ և տղամարդկությունը քրիստոնեությունում և հուդայականությունում» (2009) և «Հիշատակում և հաշտեցում» (1995): Կրոնդորֆերն աջակցում է հակամարտության, հիշողության և հաշտեցման հարցերում միջմշակութային երկխոսությանը; աշխարհով մեկ ներկայացրել է իր հետազոտությունները և կազմակերպել սեմինարներ: Աշխատելով մի շարք խմբագրական և խորհրդատվական խորհուրդներում` եղել է Բերլինի Ֆրայե համալսարանի (Գերմանիա) և Հարավային Աֆրիկայի Ֆրի Սթեյթ համալսարանի հրավիրյալ դասախոս: Լեհաստանի Բենձինում և Բեռլինի պատին ստեղծել և նախագծել է հրեական գետտոյի մասին ցուցահանդեսներ և համակարգել «Վիրավոր լանդշաֆտներ»  (2014 թ.) և «Կորստի արձագանքը. ստեղծագործական արձագանքը տրավմային»  (2018 թ.) ցուցահանդեսները:

Sara Elise Brown
Սառա Էլիզ Բրաուն
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Վիզուալ պատմության և կրթության ինստիտուտի Շոահ հիմնադրամ

Սառա Բրաունը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Վիզուալ պատմության և կրթության ինստիտուտի Շոա հիմնադրամի պոստդոկտորանտ է, որտեղ համակարգում է բարձրագույն կրթության ոլորտի նախաձեռնությունների, տեղեկատվա-քարոզչական գործունեության հետ կապված հարցերը: Իր դոկտորական կոչումն ստացել է համեմատական ցեղասպանագիտության ոլորտում` Քլարկ համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտման Ստրասսլեր Կենտրոնում:
Բրաունը հոդվածներ է հրապարակել «IFjP», «Genocide Studies International» և «Armenian Weekly» պարբերականներում, հանդիսանում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի Խորհրդատվական խորհրդի անդամ: 2004 թվականից ի վեր աշխատել և հետազոտություններ է անցկացրել Ռուանդայում, «Գենդերային հարցերը և ցեղասպանությունը Ռուանդայում. կանայք որպես ոճրագործներ և փրկարարներ» գրքի հեղինակն է:

Երրորդ թեմատիկ քննարկում՝ Ցեղասպանության ժխտողականության և այլատյացության քարոզչության դեմ պայքար

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, ԱՄՆ Վուսթերի պետական համալսարանի գիտական հարցերով ասոցացված փոխնախագաh
Հենրի Թերիո
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, ԱՄՆ Վորսթերի պետական համալսարանի գիտական հարցերով ասոցացված փոխնախագաh

Հենրի Թերիոն Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահն է և ԱՄՆ Վորսթերի պետական համալսարանի գիտական հարցերով ասոցացված փոխնախագահը` նույն համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում 19 տարվա աշխատանքային փորձով: Թերիոյի հետազոտական աշխատանքների հիմնական թեմաներն են` հատուցումները, զոհ-հանցագործ փոխհարաբերությունները, ժխտողականությունը, ոճրագործությունների կանխարգելումը և կանանց ու աղջիկների հանդեպ զանգվածային բռնությունները:
Նա դասախոսություններով է հանդես եկել տարբեր երկրներում, տպագրել բազմաթիվ հոդվածներ ամսագրերում, գրել է գրքերի առանձին գլուխներ/հատվածներ, խմբագրել է երկու գիրք, ինչպես նաև Սեմյուել Տոտենի հետ միասին համահեղինակել է «The UN Genocide Convention: A Primer» աշխատությունը (որը շուտով լույս կընծայվի Տորոնտոյի համալսարանի հրատարակչության կողմից): Նա «Genocide Studies International» ամսագրի հիմնադիր համախմբագիրն է, իսկ 2007-2012 թվականներին եղել է «Genocide Studies and Prevention» ամսագրի համախմբագիրը:
2007 թվականից Հենրի Թերիոն ղեկավարում է Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խումբը: 2015 թվականին նա համահեղինակել է խմբի կողմից հրատարակված «Կարգավորում արդարությամբ» զեկույցը: Մանրամասն տեղեկությունների համար տես` Թերիոյի ինքնակենսագրականը Տոտտենի «Totten's Advancing Genocide Studies: Personal Accounts and Insights from Scholars in the Field» աշխատությունում (2015):

Օմեր Բարտով
Օմեր Բարտով
Եվրոպական պատմության Ջոն Պ. Բիրկլունդի վաստակավոր պրոֆեսոր

Օմեր Բարտովը Եվրոպական պատմության Ջոն Պ. Բիրկլունդի վաստակավոր պրոֆեսոր է Բրաունի համալսարանում: Նա գրել է «Anatomy of a Genocide: The Life and Death of a Town Called Buczacz» աշխատությունն, ինչպես նաև Հոլոքոստի և Ցեղասպանության մասին մի շարք այլ հեղինակավոր գիտական աշխատություններ, ինչպիսիք են՝ «Hitler’s Army, Germany’s War and the Holocaust», «Disputed Histories and Erased», «Vanishing Traces of Jewish Galicia in Present-Day Ukraine»: Օմեր Բարտովի հոդվածները հրապարակվել են «The New Republic», «The Wall Street Journal», «The Nation» և «The New York Times Book Review» ամսագրերում: Օմեր Բարտովը բնակվում է Մասսաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում:

Ջերմեյն ՄաքՔալպին
Նյու Ջերսիի համալսարանի Աֆրիկյան և Աֆրիկա-ամերիկյան հետազոտությունների ծրագրի ղեկավար

Պրոֆեսոր Ջերմեյն ՄաքՔալպինը Նյու Ջերսիի համալսարանի Աֆրիկյան և Աֆրիկա-ամերիկյան հետազոտությունների ծրագրի ղեկավարն է: Քաղաքագիտության բակալավրի և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կրթությունն ստացել է Մոնայի Վեսթ Ինդիզ համալսարանում: Այնուհետև Բրաունի համալսարանում ստացել է քաղաքագիտության մագիստրոսի և դոկտորական գիտական աստիճաններ: Դոկտոր ՄաքՔալպինը մասնագիտացած է աֆրիկյան քաղաքական փիլիսոփայության, կարիբյան քաղաքական մտքի և անցումային արդարադատության ոլորտներում: Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է` ճշմարտության և հաշտեցումների հանձնաժողովներ, հետաքննական և քաղաքական հաշվետվողականության հանձնաժողովներ, պատմական անարդարությունների (ինչպիսիք են ստրկությունը, բնիկ ամերիկացիների և հայերի ցեղասպանությունները) հատուցումներ: ՄաքՔալպինը գրել է աշխատություններ Հարավ աֆրիկյան ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի և դրա կողմից Հարավային Աֆրիկայի անցումային արդարադատության հարցերի նկատմամբ վերականգնողական արդարադատության մոտեցման մշակման, ինչպես նաև ստրկության հատուցումների բարոյական հիմնավորման և Հայոց Ցեղասպանության մասին: Նրա վերջին հրապարակված աշխատություններն են` «Rupert Lewis and the Black Intellectual Tradition» (Քլիթոն Հաթթոնի և Մազիկի Թամեյի համահեղինակությամբ) 2018թ., «Freedom, Power and Sovereignty: the Thought of Gordon K. Lewis» (Բրայան Միկսի համահեղինակությամբ) 2015թ., «Written into Amnesia : the Grenadian Truth and Reconciliation Commission in Grenada: Revolution and Invasion 2015, reparations for slavery in the Americas», որը հրապարակվել է «The Armenian Review» ամսագրում (2013 թ. աշուն) և «Haitian Truth Commission» աշխատությունը, որը հրապարակվել է «The Global South» ամսագրում (աշուն, 2012 թ․): Նա նաև «Կարգավորում արդարությամբ․ հայոց ցեղասպանության համար փոխհատուցումները: Reparations for the Armenian Genocide» խորագրով Հայոց Ցեղասպանության մասին պատմական զեկույցի համահեղինակն (2015 թ.) է:

Տեցուշի Օգատա, Ամերիկայի Սոկա համալսարանի Խաղաղության և կոնֆլիկտաբանության հետազոտությունների ծրագրի հրավիրյալ պրոֆեսոր
Տեցուշի Օգատա
Ամերիկայի Սոկա համալսարանի Խաղաղության և կոնֆլիկտաբանության հետազոտությունների ծրագրի հրավիրյալ պրոֆեսոր

Դոկտոր Տեցուշի Օգատան Ամերիկայի Սոկա համալսարանի Խաղաղության և կոնֆլիկտաբանության հետազոտությունների ծրագրի հրավիրյալ պրոֆեսոր է: Նա նաև Ցեղասպանության կախարգելման խորհրդատվական ցանցի  համակարգողն է, ինչպես նաև աշխատում է Զանգվածային դաժան հանցագործությունների դեմ գլոբալ գործողությունների ղեկավար խմբում (GAAMAC)՝ պետական աջակցությամբ նախաձեռնություն, որի նպատակն է գիտելիքի և փորձի փոխանակումը՝ վայրագությունների կանխարգեման ազգային քարտեզի մշակման նպատակով: Նախկինում դասավանդել է Կալիֆորնիայի՝ Բերկլիի և Ջորջ Մեյսոն համալսարաններում: Դոկտոր Օգատան ծառայել է նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS) գործադիր խորհրդի և Ասոցիացիայի «Genocide Studies and Prevention» (GSP) ամսագրի խմբագրական խորհրդի կազմում, ինչպես նաև աշխատել է Հակամարտությունների վերլուծության և կարգավորման դպրոցում (S-CAR)` որպես Ցեղասպանության կանխարգելման ծրագրի տնօրեն:
Հումանիտար գիտությունների միջազգային հետազոտությունների գծով բակալավրի կրթությունն ստացել է ԱՄՆ Սոկա համալսարանում, իսկ համակարտությունների վերլուծության և կարգավորման ոլորտում մագիստրոսական կրթությունը և դոկտորական աստիճանը` Ջորջ Մեյսոն համալսարանում:

Բենժամին Աբտան
Բենժամին Աբտան
Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման (EGAM) հիմնադիր

Բենժամին Աբտանը Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման (EGAM) հիմնադիրն է, ինչպես նաև «Elie Wiesel» խորհրդարանականների ցանցի հիմնադիրն ու համակարգողը: Նա եղել է Ֆրանսիայի ԱԳ նախարար, «Բժիշկներ առանց սահմանների» և «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունների հիմնադիր Բեռնար Կուշների և Ֆրանսիայի Արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրայի քաղաքական հարցերով խորհրդական: Եղել է նաև ֆրանսիական հիմնական հանրային ֆինանսական «Caisse des Dépôts et Consignations» հաստատության միջազգային հարցերով խորհրդատուն՝ Երկարաժամկետ ներդրողների ակումբ ստեղծելու նպատակով: Նաև ֆրանսիական մի շարք նորաձևության «տների» ինստիտուցիոնալ հարցերով խորհրդատու: Ակտիվորեն ներգրավված է քաղաքացիական հասարակության հետ աշխատանքներում՝ որպես «SOS Racisme» հասարակական կազմամերպությունների շարժման Խորհրդի անդամ, «Save Darfur» կոալիցիայի համահիմնադիր, Հրեա ուսանողների ֆրանսիական միության նախագահ: Դասավանդում է ցեղասպանագիտություն տարբեր միջազգային համալսարաններում: Ունի ինժեներիայի, միջազգային բիզնեսի, և ցեղասպանագիտության դիպլոմներ՝ համապատասխանաբար Ֆրանսիայի առաջատար «Télécom Paris» ու «ESSEC» և ԱՄՆ Ստոկթըն համալսարաններից:

Clint Curle, Head of the Stakeholders Department, Canadian Museaum for Human Rights
Քլինթ Քըրլ
Շահառուների վարչության ղեկավար, Մարդու իրավունքների կանադական թանգարան

Քլինթ Քըրլը Մարդու իրավունքների կանադական թանգարանի նախագահի՝ շահառուների հարաբերությունների հարցերով ավագ խորհրդական է։ Նա օգնում է համակարգել շահառուների և թանգարանի համար ռազմավարական առաջնահերթություն ունեցող խմբերի շահերը:  Մինչ 2010 թվականին թանգարանին միանալը՝ աշխատել է որպես համալսարանի դասախոս, մարդու իրավունքների գծով հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ծխական հովիվ և իրավաբան: Քաղաքական գիտությունների թեկնածու է, ունի իրավունքի և աստվածաբանության մագիստրոսի աստիճան և իրավաբանի դիպլոմ:

Չորրորդ թեմատիկ քննարկում՝ Կրթության և իրազեկման բարձրացման դերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման հարցում

Սուրեն Մանուկյան
Սուրեն Մանուկյան
Երևանի պետական համալսարանի Ցեղասպանագիտության բաժնի վարիչ

Դոկտոր Սուրեն Մանուկյանը Երևանի պետական համալսարանի Ցեղասպանագիտության բաժնի վարիչն է, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավարը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս։ Նա Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS)  Խորհրդատվական խորհրդի և Բանաձևերի կոմիտեի, ինչպես նաև Հուշահամալիր թանգարանների միջազգային կոմիտեի (IC MEMO) անդամ է։
Սուրեն Մանուկյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային անգլալեզու ամսագրի (International Journal of Armenian Genocide Studies)  գրախոսությունների բաժնի ղեկավարն է և  «Ցեղասպանագիտական հանդես» հայալեզու ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալն է։
Ներկայումս նրա գիտական աշխատանքների հիմնական առարկան է Հայոց ցեղասպանության սոցիալ-հոգեբանական չափումը, ինչը հիմնվում է իր՝ Ֆուլբրայթի կրթաթոշակով հետազոտական  ծրագրի վրա։ Ծրագիրը կրում է «Հայոց ցեղասպանության սոցիոլոգիան․ ոճրագործներ, ականատեսներ և փրկիչներ» խորագիրը, որը հետազոտվել է ԱՄՆ Նյու Ջերսիի Ռաթգերս համալսարանում։ Սուրեն Մանուկյանը ցեղասպանագիտության և արևելագիտոթյան բնագավառներում մոտ 30 գիտական հոդվածների հեղինակ է։

Joseph Nkurunziza, Executive Director of Never Again Rwanda
Ջոզեֆ Նկուրունզիզա
«Այլևս երբեք, Ռուանդա» կազմակերպության գործադիր տնօրեն

Դոկտոր Ջոզեֆ Ռյարասա Նկուրունզիզան բժիշկ է, հանրային առողջության մասնագետ և սոցիալական արդարության ակտիվիստ, ով ունի ավելի քան 15 տարվա փորձ քաղաքացիական հասարակության ոլորտում: Նկուրունզիզան «Այլևս երբեք, Ռուանդա» կազմակերպության համահիմնադիր է և վերջինիս գործադիր տնօրենը: Կազմակերպությունն ստեղծվել է 1994 թ. Ռուանդայում տուտսիների ցեղասպանությունից հետո խաղաղաշինության և սոցիալական արդարության հաստատման նպատակով: Նա Աֆրիկյան ժողովրդավարության ֆորումի նախագահն է՝ տարածաշրջանային մի ցանց, որը միավորում է հասարակական կազմակերպությունների և անհատների, ովքեր ժողովրդավարության նվիրյալներ են՝ հանուն խաղաղության, մարդու իրավունքների և Աֆրիկայի զարգացման:

Ստեֆան Դորգերլոհ, Սաքսոնիա-Անհալթի (Գերմանիա) կրթության և մշակույթի նախկին նախարար
Ստեֆան Դորգերլոհ
Սաքսոնիա-Անհալթի կրթության և մշակույթի նախկին նախարար

Ստեֆան Դորգերլոհը երկար տարիներ եղել է Լյութերթաուն Վիտենբերգի բողոքական ակադեմիայի տնօրենը։ Գերմանական բողոքական եկեղեցու կողմից նշանակված լինելով Առաջնորդ սրբազան՝ նա պատասխանատու էր Միջազգային բարեփոխումների /ռեֆորմացիայի/ հոբելյանի ծրագրման գործընթացի համար։ 2011-2016 թվականներին եղել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար։ 2013 թվականին ընտրվել է Կրթության, մշակույթի և գիտության նախարարների Մշտական կոնֆերանսի նախագահ և նախաձեռնել է Յադ Վաշեմի և գերմանական նահանգների միջև Հոլոքոստի կրթության վերաբերյալ համաձայնագիրը։ Նա աջակցել է հայ-գերմանական մշակութային և կրթական փոխանակման մի քանի ծրագրերի, ինչի համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

Lena Casiez, Research Officer at the Fondation du Camp des Milles
Լենա Կազիե
Camp des Milles հիմնադրամի և ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն քաղաքացիության, հումանիտար գիտությունների և հիշողության կոնվերգենցիայի» ամբիոն ավագ հետազոտող

Լենա Կազիեն ավագ հետազոտող է Camp des Milles հիմնադրամում և ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն քաղաքացիության, մարդու մասին գիտությունների և հիշողության կոնվերգենցիայի» ամբիոնում, որը համագործակցում է Էքս Մարսելի համալսարանի հետ և ղեկավարվում է Camp des Milles հիմնադրամի նախագահ պրոֆեսոր Ալեն Շուրաքիի կողմից: Ներկայումս Լ. Կազիեն Ֆրանսիայի պատվիրակն է Հոլոքոստի հիշատակի միջազգային դաշինքում, միաժամանակ հանդիսանում է Միջազգային հումանիտար ուսումնասիրության ինստիտուտի ծրագրի կրթաթոշակի շահառու և Aix Global Justice իրավական կլինիկայի համակարգող: Նա ունի միջազգային իրավունքի գիտությունների թեկնածուի աստիճան Զանգվածային բռնության հանցագործությունների կանխման պարտականության թեմայով: Նախքան Camp des Milles հիմնադրամում նրա նշանակումը՝ նա զբաղեցնում էր իրավական օգնականի պաշտոն Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական տրիբունալի երկու խմբերում (2010-2013 թվականներին):

Իլյա Ալտման, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանությունների ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրեն
Իլյա Ալտման
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանությունների ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրեն

1991 թվականին Իլյա Ալտմանը հիմնադրել է Հոլոքոսթի ուսումնասիրության և կրթության ռուսաստանյան կենտրոնը, որի համանախագահն է այսօր: 1992 թ. նա սկսել է դասավանդել Հոլոքոստի մասին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում, և ներկայումս նույն համալսարանի պրոֆեսոր է: 2016 թվականից ՌՊՀՀ Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրենն է: Հոլոքոստի վերաբերյալ նրա աշխատանքները հրապարակվել են 17 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Նա «Ատելության զոհերը. Հոլոքոստը ԽՍՀՄ-ում (1941-1945)» մենագրության հեղինակն է, «Անհայտ սև գրքի» (2008) համախմբագիրը, ինչպես նաև «Հոլոքոստը ԽՍՀՄ-ում» հանրագիտարանի գլխավոր խմբագիրը:

John Weiss, Associate Professor of History at Cornell University
Ջոն Ուեյս
Քորնելի համալսարանի դոցենտ

1974 թվականից սկսած՝ Ջոն Ուեյսը Քորնելի համալսարանում դասավանդել է 19 տարբեր դասընթացներ՝ ժամանակակից եվրոպական և միջազգային պատմության վերաբերյալ: Նա եղել է նաև նույն համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն և նախագահել է կենտրոնի և պաշտոնյաների վերապատրաստման ծրագրերի հարցերով զբաղվող կապի կոմիտեն: Ուեյսը հրապարակել է հոդվածներ ցեղասպանության պատմության կողմերի մասին մի շարք բազմահատոր հրատարակություններում:
Նրա՝ հակա-ցեղասպանական ակտիվիստի գործունեությանը սկիզբ է դրվել Նյու Յորքի նահանգի Իթակա քաղաքում՝ Բոսնիական համակարգող կոմիտեի ստեղծումով: Նա առաջին անհրաժեշտության իրեր է տարել Բոսնիա պատերազմի ընթացքում և դասավանդել է Տուզլայի ամառային դպրոցում 1996-2002 թվականներին: 2005 թ. Դարֆուրի գործողությունների խումբ-Քորնելի հիմնադրումից հետո նա շարունակել է հանրային կրթական գործունեությունը և բողոքի ակցիաների անցկացումը՝ միևնույն ժամանակ համագործակցելով Նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի հատուկ դեսպանորդների հետ: Ջոն Ուեյսն աշխատում է այնպիսի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Խախտված լռություն գործողությունը» (Նուբայի լեռներ, Սուդան), Iactivism-ը և «Դարֆուրի կանանց գործողության խումբը», ինչպես նաև Ազատ Ռոհինյա կոալիցիայի քաղաքացիական դեսպանն է: