ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

«ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ»

12-13 դեկտեմբերի 2022թ., Երևան

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ

Տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը նոր մարտահրավերների հետ մեկտեղ ստեղծում է նաև նոր հնարավորություններ։ Նորարարական տեխնոլոգիաները մեծ ներուժ ունեն նպաստելու ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների կանխարգելմանը, միևնույն ժամանակ կարող են չարարկվել և օգտագործվել դրանց նախապատրաստման  և իրագործման համար։

Ներկայումս կարևոր է բացահայտել և կառավարել նոր տեխնոլոգիաների կիրառման ազդեցությունն ու հետևանքները՝ ապահովելով դրանց պատասխանատու և հաշվետվողական օգտագործումը:

Առաջադեմ տեխնոլոգիաների և դրանց տրամադրած տեղեկության չարարկումը կարող է օգտագործվել, ի թիվս այլոց,  ատելության խոսքը սաստկացնելու, բռնություն հրահրելու, ահաբեկիչների հավաքագրմանը նպաստելու, ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ իրագործելու նպատակով՝ սպառնալիք հանդիսանալով միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Միևնույն ժամանակ, թվային գործիքներն ու հարթակները կարող են օգտագործվել որպես վաղ նախազգուշացման մեխանիզմ` ցեղասպանության ռիսկի գործոնները և վաղ նախազգուշացման  նշանները բացահայտելու, բռնությունը և հակամարտությունները կանխելու և հասարակություններում դրական փոփոխությունների խթաններ ստեղծելու, ինչպես նաև վերականգնման և հաշտեցման համար: Ոճրագործություններն ու դրանց կրկնությունն արդյունավետ կանխելու նպատակով հարկ է գործի դնել համապատասխան ազգային և միջազգային գործիքներ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Թվայնացված ճշգրիտ փաստերը կարող են մեծապես նպաստել հետցեղասպանական արդարադատությանը, արդարության հաստատմանը, պաշտպանության և հաշվետվողականության արդյունավետ մեխանիզմներին: Չափազանց կարևոր է, որպեսզի տուժած անձանց ձայներն ու մտահոգությունները լսելի լինեն։

Փոխգործակցությունը էական դեր է խաղում կանխարգելիչ նպատակներով նոր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման համար: Կանխարգելիչ նախաձեռնությունները, որոնք հիմնված են փոխլրացնող և միասնական ջանքերի, ինչպես նաև կառավարությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների և միջազգային դերակատարների համակարգված գործունեության վրա, առավել արդյունավետ են։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2022 թվականի Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը «Մտահոգություն է հայտնում, մասնավորապես, սոցիալական մեդիա հարթակներում ապատեղեկատվության և կեղծ տեղեկության տարածման կապակցությամբ, որոնք կարող են պատրաստվել և իրականացվել այնպես, որ մոլորեցնեն, ռասիզմ, անհանդուրժողականություն, այլատյացություն, բացասական կարծրատիպեր և խարանացում տարածեն, ինչպես նաև չարաշահեն ու ոտնահարեն մարդու իրավունքները»:

Այն «որոշում է գումարել մեկօրյա միջնստաշրջանային ժողով՝ նշելու «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիայի յոթանասունհինգերորդ ամյակը և քննարկելու սոցիալական մեդիա հարթակների դերը և դրանց շահագործումն այն անձանց կողմից, ովքեր միտում ունեն տարածելու ատելություն` հանգեցնելով իրական աշխարհում խտրականության և բռնության, և որը հարթակ կհանդիսանա խնդրի մանրակրկիտ քննարկման և տարբեր շահագրգիռ կողմերի միջև երկխոսության համար»:

Առաջատար տեխնոլոգիաների՝ ռիսկի գործոն և ցեղասպանության կանխարգելման գործիք հանդիսանալու հարցն ընդգծել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարը՝ իր Նոր տեխնոլոգիաների վերաբերյալ ռազմավարության մեջ։

Նորարարական տեխնոլոգիաները դրական դեր են խաղում մշակութային ժառանգության պահպանման գործում: Դրանք կարող են կրճատել մշակութային վայրերի միջև հեռավորությունը, նպաստել բոլոր ներգրավված դերակատարների միջև փոխգործակցությանն ու հանդես գալ որպես միմյանց կապող օղակ:

Մարդկանց պատմությունը, սոցիալական կապը և ավանդույթներն արտացոլող մշակութային ժառանգության և կրոնական վայրերի պաշտպանությունը չափազանց կարևոր է։ Այն, անկասկած, կարող է դառնալ հաշտեցման օգտակար գործիք հետցեղասպանական ժամանակաշրջանում՝ այդպիսով հնարավոր դարձնելով ժողովուրդների հետագա խաղաղ գոյակցությունը, ինչպես նաև հիմք ստեղծելով երկարատև խաղաղության համար։ Ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների զոհերի մշակութային ժառանգության վերականգնումը կարող է որոշակի երաշխիքներ տալ դրանց չկրկնվելու համար:

Սակայն, ցավոք, նույնիսկ այսօր մենք ականատես ենք լինում կրոնական և էթնիկ խմբերի մշակութային հուշարձանների և կրոնական վայրերի վրա միտումնավոր հարձակումների և ապօրինի ոչնչացման բազմաթիվ օրինակների։ Կրոնական և էթնիկ խմբերի մշակութային ժառանգության վրա հարձակվելու, դրանք վնասելու, ոչնչացնելու կամ յուրացնելու ցանկացած փորձ հանդիսանում է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի, ինչպես նաև մշակութային արժեքները պահպանելու վերաբերյալ Միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունների ակնհայտ խախտում։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին: Սա պահանջում է առավել սերտ համագործակցություն կառավարությունների, տեխնոլոգիական ընկերությունների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել տեխնոլոգիաների օգուտը՝ նվազագույնի հասցնելով դրանց ռիսկերը:

Միջոցառումը կազմակերպվում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի և Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) հետ սերտ համագործակցությամբ:

4-րդ Գլոբալ ֆորումը կմեկնարկի 2022 թվականի դեկտեմբերի 12-ին և կնվիրվի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ին, ինչպես սահմանված է ՄԱԿի Գլխավոր ասամբլեայի 2015թ սեպտեմբերի 11-ի  69/323 թվակիր  բանաձևում։ Բանաձևը նախաձեռնել էր Հայաստանը՝ հիմնվելով իր իսկ հեղինակած Ցեղասպանության կանխարգելման մասին Բանաձևի վրա, որը միաձայն ընդունվել է ՄԱԿի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015 թվականին։

Օր առաջին (12 դեկտեմբերի, 2022)

Ֆորումի բացում. Բարձրաստիճան հատված

Նիստին ելույթներով հանդես կգան միջոցառման բարձրաստիճան հյուրերն ու պաշտոնյաները:

Լիագումար նիստ. Նոր տեխնոլոգիաների դերն ու դրանց օգտագործումը ցեղասպանության կանխարգելման և հաշվետվողականության ջանքերն առաջ մղելու գործում

Նիստը նվիրված կլինի ցեղասպանության կանխարգելմանը միտված միջազգային գործունեության, հաշվետվողականության ապահովմանն ուղղված ջանքերի ամրապնդման, այս ոլորտում վերջին իրադարձությունների և գլոբալ մակարդակով գործողությունների քննարկմանը:

Նիստի նպատակն է պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող են միջազգային դերակատարները, կառավարությունները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հասանելիության աննախադեպ աճի պայմաններում օգտագործել վերջիններս և դրանցից ստացված տվյալները ցեղասպանությունն արդյունավետ կանխելու համար։

Առաջին թեմատիկ քննարկումՆոր տեխնոլոգիաների չարարկումը և ցեղասպանության վտանգը

Թեմատիկ քննարկման ընթացքում կքննարկվեն անվտանգային այն ռիսկերը, որոնք կարող են առաջ գալ նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հետևանքով ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների իրագործման համար: Անվտանգային ռիսկերը կարող են ներառել գաղտնի տվյալների անպատեհ օգտագործում, էթիկայի հարցեր, կիբեռհանցագործություններ և ռազմական գործողություններ։

Հրավիրյալներ՝ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, գիտնականներ, պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների փորձագետներ

Երկրորդ թեմատիկ քննարկումՍոցիալական հարթակները որպես ատելության տարածման գործիք. կանխարգելիչ միջոցառումներ

Նիստի ընթացքում կքննարկվի սոցիալական մեդիայի դերը ատելության խոսքի տարածման, պատերազմի քարոզչության, ահաբեկիչների հավաքագրման, բռնության հրահրման ռիսկերի համատեքստում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և անհատների դերին ատելության խոսքի և ցեղասպանության հրահրման դեմ պայքարում, ինչպես նաև առցանց խաղաղասիրական և ներառական խոսույթի խթանման գործում։

Հրավիրյալներ՝ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, գիտնականներ, պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպությունների փորձագետներ

Օր երկրորդ (13 դեկտեմբերի, 2022)

Երրորդ թեմատիկ քննարկումՆոր տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում

Նիստի ընթացքում կքննարկվեն մշակութային ժառանգության և կրոնական վայրերի միտումնավոր ոչնչացման օրինակներ՝ ուղղված կոնկերտ թիրախային խմբի պատմությունը ոչնչացնելուն, նրա ինքնությունը խաթարելուն և ջնջելուն: Այն կանդրադառնա կրոնական և էթնիկ խմբերի մշակութային ժառանգության պաշտպանության, պահպանման և վերականգնման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման խնդրին և դրանց՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության ամրապնդման, խաղաղաշինության գործընթացների խթանման և հետցեղասպանական հաշտեցման նախաձեռնությունների հարցում ունեցած դերին։

Հրավիրյալներ՝ մարդու իրավունքների մասնագետներ, ցեղասպանագետներ, մշակույթի ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, առաջատար համալսարանների, միջազգային կազմակերպությունների և կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ        

Եզրափակիչ նիստ

Ֆորումը կեզրափակվի Համատեղ գործողությունների մասին Հռչակագրի ընդունմամբ՝ առաջադեմ տեխնոլոգիաների ներուժը ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների վաղ նախազգուշացման և կանխարգելման համար օգտագործելու, ինչպես նաև դրանց չարարկման դեմ պայքարելու վերաբերյալ:

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

«ԸՆԴԴԵՄ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ»

12 -13 դեկտեմբերի 2022թ.,  Երևան

Facebook Feed

Twitter Feed